Նիդերլանդների խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթել են կենտրոնամետ ուժերը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նիդերլանդների խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթել են կենտրոնամետ ուժերը

Նիդերլանդների խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթել են կենտրոնամետ ուժերը

Նիդերլանդներում խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո կենտրոնամետ Դեմոկրատներ 66-ը (D66) հաղթել է՝ մեկ տեղով առաջ անցնելով Գերտ Վիլդերսի «Ազատություն» կուսակցությունից (PVV): D66-ն այժմ 27 մանդատ ունի խորհրդարանի 150 տեղանոց ստորին պալատում, մինչդեռ PVV-ն՝ 26: Աջակողմյան լիբերալ «Ազատություն և ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցությունը (VVD) երրորդն է՝ 22 տեղով։

D66-ի 38-ամյա առաջնորդ Ռոբ Եթենն ունի կառավարական կոալիցիա կազմելու և երկրի նոր վարչապետ դառնալու ամենամեծ հնարավորությունները: Կլիմայի նախկին նախարարը պաշտպանում է «առաջադեմ» քաղաքականությունը՝ շեշտը դնելով կանաչ էներգիայի վրա՝ Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ: Նա հայտարարել է, որ ցանկանում է կառուցել 10 նոր քաղաք, և, նրա համոզմամբ, բյուրոկրատական ​​քաշքշուկների կրճատումը թույլ կտա տարեկան կառուցել 100000 նոր տուն։

Ներգաղթյալների հարցով՝ Եթենն իրեն իսկական կենտրոնամետ է դրսևորել՝ խոստանալով օգնել օրինական միգրանտներին ինտեգրվել։

Սակայն, ինչպես սպասվում է, D66-ին հեշտ չի լինի կոալիցիա ձևավորել։ Խորհրդարանական մեծամասնության համար նրան անհրաժեշտ է 150 պատգամավորից առնվազն 76-ի աջակցությունը։ Խոշոր կուսակցությունների մեծ մասը հայտարարել է, որ չի աջակցելու Վիլդերսի կուսակցությանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նիդերլանդների խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթել են կենտրոնամետ ուժերը