Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախ մանրամասներ է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ, անդրադարձել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներին ու մարտահրավերներին: Հաշվի առնելով առկա խնդիրները և բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ներկայացվել է անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը, որի հիմքում կլինի գործող օրենսդրության և պրակտիկայի լավարկումը: Ընդգծվել է, որ իրականացվող բարեփոխումները կնպաստեն նաև ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը, այդ թվում՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին: Սրբուհի Գալյանը նշել է, որ հայեցակարգի մշակման հիմքում, այլ վերլուծություններին զուգահեռ, ուսումնասիրվել է այլ երկրների փորձը ևս:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագրի, այդ թվում՝ կարիքների գնահատման, շահագրգիռ կողմերի ներգրավման, օրենսդրական փաթեթի մշակման հետ կապված հարցեր:

Վարչապետը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխան, գործառնական և ինստիտուցիոնալ անկախությամբ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այն պետք է բարելավի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման մակարդակը, նպաստի մասնագետների կարողությունների զարգացմանը և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը