Հայաստանում հաջորդ տարի 5 ջրամբարի շինարարություն կմեկնարկի

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց առաջիկա տարվա ջրային ենթակառուցվածքների զարգացման հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ առաջիկայում կսկսվեն մի շարք նոր ջրամբարների շինարարական աշխատանքներ։
«Նախատեսված է շարունակել Կապսի ջրամբարի կառուցումը՝ 7.7 միլիարդ դրամի շրջանակում։ Բացի այդ, ոռոգման համակարգերի կարողությունների բարելավման համար նախատեսվում է 3.7 միլիարդ դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը։
Խուդաթյանի խոսքով՝ ջրային ոլորտի արդյունավետ կառավարման համար Կառավարությունը նախատեսում է 7 միլիարդ դրամ՝ ջրային համակարգերի սուբսիդավորման, և 1.3 միլիարդ դրամ՝ ջրային ռեսուրսների համաֆինանսավորման նպատակով։

























