Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ պատվիրակությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ պատվիրակությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն դինամիկ զարգացող հարաբերությունները: «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի են»,- նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ այդ առումով ընդգծելով Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման փաստը:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետևողական աջակցություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, ԵՄ-ի հետ այլ ուղղություններով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ պատվիրակությանը