ԵՄ-ն կոչ է արել Վրաստանին՝ կանխել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերարտահանումը Ռուսաստան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է արել Վրաստանին՝ կանխել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերարտահանումը Ռուսաստան

ԵՄ-ն կոչ է արել Վրաստանին՝ կանխել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերարտահանումը Ռուսաստան

Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին է ուղարկել այն ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է, և կոչ է արել կանխել դրանց վերարտահանումը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակվել է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ'Սալիվանի նամակը։

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ նախկինում Վրաստանի իշխանություններին են ուղարկել այն ապրանքների ցանկը (50 HS կոդ), որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է։

«Այդ ցանկը ներառում է կրկնակի նշանակության ապրանքներ և առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ենթակա են արտահանման սահմանափակումների, որոնք հայտնաբերվել են ռուսական ռազմական համակարգերում»»,- նշվում է նամակում։

Այժմ Եվրահանձնաժողովը կազմել է կրիտիկական նշանակություն ունեցող ապրանքների նոր ցուցակ, որում ներառված են պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, որոնք կարող են աջակցել Ռուսաստանի արդյունաբերական բազային։

«Նույնիսկ եթե դրանց մեծ մասը ավանդական կրկնակի նշանակության ապրանքներ չեն, այնուամենայնիվ վերաարտահանումը աջակցում է Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտներին։ Ես համոզիչ կերպով կոչ եմ անում ձեզ արգելել ԵՄ-ից ծագում ունեցող և ցուցակում նշված HS կոդերին համապատասխանող ապրանքների ցանկացած վերարտահանումը Ռուսաստան»,- ընդգծել է Օ'Սալիվանը։

Ըստ նրա՝ «չնայած Վրաստանն այդ ապրանքների խոշոր վերարտահանող չէ, տարածաշրջանի երկրներն արդեն գտել են այդ խնդիրը լուծելու ուղիները, սակայն վտանգ կա, որ Վրաստանը կդառնա այդ ապրանքների անօրինական առևտրի այլընտրանքային ուղի»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԵՄ-ն կոչ է արել Վրաստանին՝ կանխել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերարտահանումը Ռուսաստան