Ռուսաստանը ծանր հետևանքներ կունենա, եթե հարվածի եվրոպական քաղաքներին. Թեո Ֆրանկեն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուսաստանը ծանր հետևանքներ կունենա, եթե հարվածի եվրոպական քաղաքներին. Թեո Ֆրանկեն

Ռուսաստանը ծանր հետևանքներ կունենա, եթե հարվածի եվրոպական քաղաքներին. Թեո Ֆրանկեն

«Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրթիռ արձակի Բրյուսելի ուղղությամբ, դա կլինի հարված ՆԱՏՕ-ի սրտին, և այդ ժամանակ մենք Մոսկվան կհավասարեցնենք հողին»,- ասել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը բելգիական De Morgen թերթի հետ հարցազրույցում։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը «չի համարձակվի թևավոր հրթիռ արձակել Բելգիայի ուղղությամբ»։ Նախարարը նաև քիչ հավանական է համարել Ռուսաստանի կողմից լայնածավալ ներխուժումը, բայց չի բացառել, որ Մոսկվան կփորձի ռուսախոս փոքրամասնություն ստեղծել հանրապետություններում, օրինակ՝ Էստոնիայում, և այն հրահրել «նացիստական ​​ռեժիմի» դեմ:

«Եվ մինչև դուք կհասկանաք, թե ինչ է կատարվում, նրանք կբռնակցեն հանրապետության մի մասը»,- զգուշացրել է նախարարը:

Նա միաժամանակ կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանի ռազմական ներուժը։

«Ռուսները մեծացրել են իրենց հնարավորությունները։ Նրանց ռազմականտնտեսությունը չորս անգամ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ամբողջ ՆԱՏՕ-ն»,- ասել է Թեո Ֆրանկենը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ռուսաստանը ծանր հետևանքներ կունենա, եթե հարվածի եվրոպական քաղաքներին. Թեո Ֆրանկեն