Աջակցում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կալաս — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Աջակցում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կալաս

Աջակցում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կալաս

Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղերձ է հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը. նրա ուղերձը նիստի ընթացքում ներկայացրեց ԵՄ արտաքին գործողությունների ծառայության տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեն։  

Իր ուղերձում Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային կայունությանը։  

«Հայաստանի և Ադրբեջանի համար նույնպես ունենք հաջողության պատմություն։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը տարածաշրջանը բերել է ավելի մոտ կայունությանը և երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցուցաբերում բաց աջակցություն՝ տարածաշրջանը տանելու դեպի կայուն խաղաղություն, բարգավաճում և զարգացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ուղերձում։ 

Կալասի խոսքով՝ ընթացիկ կարգավորման գործընթացը խոստանում է բացել աննախադեպ տնտեսական հնարավորություններ․  

«Այս պահին կարգավորման գործընթացը խոստանում է աննախադեպ տնտեսական հնարավորությունների բացում, սահմանների բացում, սահմանային կապերի ստեղծում։ Սա կխորացնի նաև մարդկանց միջև շփումները և վստահությունը»,-նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։ 

Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացմանը։ 

«Վերջին զարգացումները երկկողմ հարաբերություններում ցույց են տալիս, որ Հայաստանը գալիս է ավելի մոտ մեզ՝ իր արժեքներով և ժողովրդավարական սկզբունքներով»,- ասված է Կալասի ուղերձում։ 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Աջակցում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կալաս