Ռուսական «Օրեշնիկ»-ը Բելառուսում մարտական հերթապահության կանցնի դեկտեմբերին. Interfax — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուսական «Օրեշնիկ»-ը Բելառուսում մարտական հերթապահության կանցնի դեկտեմբերին. Interfax

Ռուսական «Օրեշնիկ»-ը Բելառուսում մարտական հերթապահության կանցնի դեկտեմբերին. Interfax

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտնել է, որ ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համալիրը Բելառուսում մարտական ​​հերթապահության կանցնի այս տարվա դեկտեմբերին՝ գրում է Interfax-ը։

«Բելառուսի Հանրապետությունում ավարտվում է «Օրեշնիկ» հրթիռային համալիրի տեղակայման համար պայմանների ստեղծումը։ Այն մարտական ​​հերթապահության կանցնի այս տարվա դեկտեմբերին, ուստի «Օրեշնիկի» լինել-չլինելու վերաբերյալ բոլոր խոսակցությունները սպառված են»,- ասել է Էյսմոնտը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համալիրի տեղակայման պլանները ագրեսիա չեն, այլ ազգային անվտանգությունն ապահովելու ձգտում՝ ի պատասխան տարածաշրջանում իրավիճակի սրման:

«Սա ամենավտանգավոր զենքերից մեկն է։ Սխալի կամ սադրանքի դեպքում պարզապես ժամանակ չի լինի իրավիճակը կարգավորելու համար։ Այսպիսով, այս զենքի տեղակայումը Բելառուսում ոչ այլ ինչ է, քան պատասխան միջոցներ տարածաշրջանում իրավիճակի սրմանը և ժամանակակից սպառնալիքներին»,- ասել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով III միջազգային խորհրդաժողովում ունեցած ելույթում։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ռուսական «Օրեշնիկ»-ը Բելառուսում մարտական հերթապահության կանցնի դեկտեմբերին. Interfax