Հայաստանը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է. Ֆլոյդ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է. Ֆլոյդ

Հայաստանը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է. Ֆլոյդ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Հանդիպմանը ներկա էր նաև Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Նախարար Սարգսյանը բարձր գնահատելով արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատել է այն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը:

Ընդգծելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը՝ նախարարը կարևորել է աշխատակիցների մասնակցությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության վերապատրաստման դասընթացներին ու գիտաժողովներին:

Անդրադառնալով Գառնիի սեյսմիկ կայանի գործունեությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այն տարածաշրջանում միակ միջազգային լիցենզավորված կայանն է, որը ստացված տվյալները արբանյակային կապով իրական ժամանակում փոխանցում է Միջազգային տվյալների կենտրոն, ինչի շնորհիվ ապահովվում է համաշխարհային սեյսմիկ դիտարկումների և միջուկային փորձարկումների վերահսկման գլոբալ համակարգում Հայաստանի մասնակցությունը։

Ռոբերտ Ֆլոյդը ողջունելով 2026 թվականին տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկի ընդունումը՝ նշել է, որ մասնակից երկրների ներկայացուցիչների համար այն կլինի միջազգային մշտադիտարկման համակարգի, ազգային տվյալների կենտրոնների ծառայությունների քննարկման, ինչպես նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ:

Ռոբերտ Ֆլոյդի խոսքով՝ Հայաստանը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է։ Դրական գնահատելով Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը՝ նա կարևորել է Ազգային տվյալների կենտրոնով Հայաստանի ներկայացվածության ապահովումը համակարգում։

Ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել Արփինե Սարգսյանին՝ ընդգծելով Գառնու սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալները, որոնք թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները:

Կողմերը շնորհակալություն են հայտնել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը՝ համագործակցության շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է. Ֆլոյդ