2026 թվականին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման համար նախատեսվում է 1 մլրդ դրամ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

2026 թվականին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման համար նախատեսվում է 1 մլրդ դրամ

2026 թվականին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման համար նախատեսվում է 1 մլրդ  դրամ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի բյուջեով հաջորդ տարի նախատեսվել է 1 մլրդ դրամ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման համար: 

Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Բյուջեով հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Եվրոպայից շուրջ 50 պատվիրակություններ ժամանելու են Հայաստան»,-ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց՝ գագաթնաժողովն ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրների ղեկավարները հավաքվում են, քննարկում ընթացիկ հարցեր:

«Նախատեսում ենք այս միջոցառումն իրականացնել մայիսի սկզբին: Աշխատակազմի բյուջեով նախատեսված է 1 մլրդ դրամ: Հիմա մրցույթ է հայտարարված: Նաև պահուստային ֆոնդում նախատեսված գումարներ կան, ըստ մրցույթի՝ կնախատեսենք ավել գումարներ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց Հարությունյանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։ Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներով  զբաղվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. 2026 թվականին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման համար նախատեսվում է 1 մլրդ դրամ