Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու համայնքապետարանից ստացել է արձանագրություն, այն մասին, որ Գևորգ Կոլյայի Ղուկասյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:
Նշվում է, որ 7 օրյա ժամկետում պետք է քննվի:
Ավելի վաղ գրել էինք, որ Վարդան Ղուկասյանի և Գյումրիի ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության երկու այլ ավագանու անդամների կալանավորումից հետո Նիկոլ Փաշինյանի և իշխող ՔՊ-ի համար «պատուհան» է բացվել «գրավել» փաստացի թափուր մնացած քաղաքապետի (համայնքապետի) պաշտոնը։ Այսպես, Գյումրիի ավագանու ընդդիմադիր հատվածը (Կոմունիստական կուսակցություն, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինք, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» ), որը ձայն տվեց Վարդան Ղուկասյանին, ունի 19 մանդատ։
Եթե առաջիկա նիստին չմասնակցեն առնվազն ավագանու 17 անդամներ, նիստին քվորում չի ապահովվի ու այն չի կայանա։

























