Փաշինյանն ու ՄԹ դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Փաշինյանն ու ՄԹ դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Փաշինյանն ու ՄԹ դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետևողական զարգացման։

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի խթանմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Միաժամանակ, կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսությունից դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերին։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Փաշինյանն ու ՄԹ դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը