ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է. Դավիթ Խուդաթյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է. Դավիթ Խուդաթյան

ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է. Դավիթ Խուդաթյան

ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է, և եթե տեսնենք ժամանակավոր կառավարչի կողմից հրապարակումները, կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, բայց քանի որ այդ խնդիրներին դատաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտություն կա, զերծ կմնամ այդ խնդիրները մեկնաբանելուց: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որ կային պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այդ ամենի մասով այս պահին ուսումնասիրություններ կան, կան նաև նախնական արդյունքներ»,- նշեց Խուդաթյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան մարմիններին:

Ճշտող հարցին ի պատասխան՝ արդյոք շարունակո՞ւմ է օրակարգում մնալ ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, արդյոք բավարա՞ր են արվող փոփոխությունները, ՏԿԵ նախարարը նկատեց՝ փոփոխությունները իրենց չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր կմեկնաբանեն հարցը:

«Ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո այդ հարցին կպատասխանեմ»,- ասաց նախարարը՝ լրագրողներին հուշելով՝ հարցի հասցեատերը ՀԾԿՀ-ն է:

Դիտարկմանը, թե ինչու նման հետևողական կերպով չեն գնում «Վեոլիա Ջրի» հետևից, Խուդաթյանը նշեց՝ դրա ենթակառուցվածքները պետական ենթակառուցվածքներ են, և «Վեոլիա Ջուրը» ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող ընկերություն: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է. Դավիթ Խուդաթյան