Թրամփն ու Ճապոնիայի վարչապետը համաձայնագրեր են ստորագրել հարաբերությունների «նոր ոսկեդարի» շուրջ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թրամփն ու Ճապոնիայի վարչապետը համաձայնագրեր են ստորագրել հարաբերությունների «նոր ոսկեդարի» շուրջ

Թրամփն ու Ճապոնիայի վարչապետը համաձայնագրեր են ստորագրել հարաբերությունների «նոր ոսկեդարի» շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։ Երկու ղեկավարները ստորագրել են հազվագյուտ հողային մետաղների, ինչպես նաև երկրների միջև դաշնակցության «նոր ոսկեդարի» մասին համաձայնագրեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։Նոր համաձայնագրով նախատեսվում է ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև հազվագյուտ հողային մետաղների մատակարարման և արտադրության խթանում։ Երկու երկրները պայմանավորվել են համագործակցել՝ գործի դնելով այնպիսի քաղաքականություն, առևտրային միջոցներ և համակարգված ներդրումներ, որոնք զարկ կտան հանքանյութերի արտադրությանը։

BBC-ն հիշեցնում է, որ Վաշինգտոնը ցանկանում է դիվերսիֆիկացնել կարևոր հանքանյութերի մատակարարման աղբյուրները, որպեսզի նվազեցնի Չինաստանից կախվածությունը։ Օրերս Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագրեր է ստորագրել նաև Մալայզիայի, Թաիլանդի և Ավստրալիայի հետ։

Երկու ղեկավարները նաև ստորագրել են «նոր ոսկեդարի» շուրջ համաձայնագիր, որը վերաբերում է երկու դաշնակիցների կողմից այս տարի ավելի վաղ ստորագրված համաձայնագրերին՝ կապված ռազմավարական ներդրումների և փոխադարձ ազգային շահերի հետ։

Նոր ստորագրված փաստաթղթում ասվում է, որ Թրամփը և Տակաիչին «գոհունակությամբ նշել են երկու երկրների արագ և շարունակական ջանքերը և հաստատել են իրենց ամուր հանձնառությունը՝ իրագործել այս հրաշալի համաձայնությունը»։Համաձայնագիրը կօգնի երկու երկրներին «ամրապնդել տնտեսական անվտանգությունը, խթանել տնտեսական աճը և դրանով իսկ շարունակաբար կտանի դեպի համաշխարհային բարգավաճում»։

Նաև ասվում է, որ Թրամփը և Տակաիչին խոսել են համապատասխան պաշտոնյաների հետ՝ «հետագա քայլեր ձեռնարկել ԱՄՆ-Ճապոնիա անընդհատ զարգացող դաշնակցության նոր ոսկեդարի ուղղությամբ»։

«Նոր ոսկեդարի» և հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ փաստաթղթերը ստորագրելիս Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան ԱՄՆ-ի դաշնակիցն է «ամենաբարձր մակարդակով»։ Նա նաև ընդգծել է ընտրություններում Տակաիչիի՝ որպես Ճապոնիայի առաջին կին վարչապետի հաղթանակի կարևորությունը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Թրամփն ու Ճապոնիայի վարչապետը համաձայնագրեր են ստորագրել հարաբերությունների «նոր ոսկեդարի» շուրջ