Գործընթացը բավականին արագ է տեղի ունենում. ԱԳ նախարարն անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման ընթացքին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Գործընթացը բավականին արագ է տեղի ունենում. ԱԳ նախարարն անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման ընթացքին

Գործընթացը բավականին արագ է տեղի ունենում. ԱԳ նախարարն անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման ընթացքին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 27-ին շարունակվել է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը (եվրոպական ինտեգրում՝ օրենքի նախագծով նախատեսված եկամուտներ և ծախսեր):

Նիստը նախագահել են հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանը և Ծովինար Վարդանյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ԵՄ երկրների աջակցությամբ իրականացվող նպատակային վարկային ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ այդմ՝ վարկային ծրագրերը կազմելու են 18 մլրդ 399 մլն դրամ, որից վարկերը կազմում են 14 մլրդ դրամ, համաֆինանսավորումը՝ 4 մլրդ 393 մլն դրամ:

«Այս ծրագրերն իրականացվում են մի քանի հիմնական ուղղություններով՝ ոռոգման համակարգերի առողջացում, կոշտ թափոնների կառավարում, ճանապարհային ցանցի բարելավում, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, քաղաքային զարգացում, ՊԵԿ գծով իրականացվող ծրագրեր: Նախորդ տարի այդ նույն գումարը կազմել է 17 մլրդ 525 մլն դրամ, որը մոտավորապես 500 մլն դրամով ավելի պակաս է եղել, քան նախատեսվում է 2026 թվականի համար»,- ասել է նա:

«Ինչ վերաբերում է դրամաշնորհային ծրագրերին, ապա այստեղ գումարը մի փոքր՝ մոտ 400 մլն դրամով նվազել է, և կազմում է 949 մլն դրամ, որից 776 մլն դրամը դրամաշնորհներն են, և համաֆինանսավորումը՝ 173 մլն դրամ»,- հավելել է նախարարը՝ ներկայացնելով իրականացվող ծրագրերը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ընդգծելով. «ՀՀ-ԵՄ հարաբերություները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել, ինչի մասին վկայում են ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության բովանդակությունը, ձեռքբերված պայմանավորվածությունները, 2025 թվականին տեղի ունեցած  փոխադարձ այցերը»:

Անդրադառնալով 2025 թվականի մարտին ԱԺ ընդունած «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը 2026 թվականին պետք է ակտիվացնի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ ջանքերը: «Իհարկե, մենք մեր այս ջանքերը չենք հակադրում հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն ունենալու մեր հռչակված մոտեցմանը»,- մասնավորապես ասել է նախարարը:

Եվրամիության հետ Հայաստանի վիզաների ազատականացման գործընթացի առնչությամբ էլ Արարատ Միրզոյանն ասել է, որ այն բավականին արագ է տեղի ունենում: «Գործընթացը բավականին արագ է տեղի ունենում՝ ավելի, քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել: Եվ մենք, հուսով եմ, շատ մոտ ապագայում կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո արդեն ուղղակի պետք է կատարել այն աշխատանքները, որոնք մենք պետք է կատարենք, որպեսզի ունենանք վիզաների ազատականացումը»,- մանրամասնել է Արարատ Միրզոյանը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաջորդիվ անդրադարձել է ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Մտքերի փոխանակության ընթացքում նախարարը հայտնել է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է  5,7 տոկոսով: Նշված առևտրաշրջանառության 24 տոկոսը Հայաստանից արտահանումն է, 76 տոկոսը՝ ԵՄ երկրներից ներմուծումը: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Գործընթացը բավականին արագ է տեղի ունենում. ԱԳ նախարարն անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման ընթացքին