ԵՄ գործընկերները ևս ուզում են էական մասնակցություն ունենալ ապաշրջափակման հարցում. Միրզոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԵՄ գործընկերները ևս ուզում են էական մասնակցություն ունենալ ապաշրջափակման հարցում. Միրզոյան

ԵՄ գործընկերները ևս ուզում են էական մասնակցություն ունենալ ապաշրջափակման հարցում. Միրզոյան

ԵՄ-ն այս հանգույցը և ընդհանրապես Հարավային Կովկասը դիտում է որպես իր հետզհետե աճող, փոխկապակցվածության անհրաժեշտ մաս, փոխկապակցվածություն Կենտրոնական Ասիայի հետ, Արևելքի այլ տարածաշրջանների հետ: Հետևաբար մենք անընդհատ լսում ենք և՛ փակ դռների հետևում հանդիպումների ընթացքում, և՛ հանրային հանդիպումներին հայտարարությունների մակարդակով այդ պատրաստակամության մասին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե ԵՄ գործընկերների կողմից կա՞ հետաքրքրություն՝ ինչ-որ կերպ մասնակցելու ապաշրջափակման գործընթացին TRIPP-ից դուրս գտնվող հատվածներում:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Միրզոյանը հայտարարեց. «Այս թեման ոչ միայն շատ հետաքրքիր է ԵՄ-ի մեր գործընկերների համար, այլև նրանք ևս ուզում են իրենց էական մասնակցությունն ունենալ ենթակառուցվածքների շահագործման կամ վերաշահագործման, ապաշրջափակման հարցում, և սա բոլորովին զարմանալի չէ: Մենք միշտ մոռանում ենք այս լույսի ներքո նայել ապաշրջափակումը, և անարդարացիորեն շատ-շատ նեղ ենք անդրադառնում հարցին:

Իրականում և՛ ԵՄ-ն, և՛ աշխարհում շատ-շատերն այս գործընթացին, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև (նկատի ունեմ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը), շատ ավելի մեծ պրիզմայով են նայում:

Քանիցս տարբեր երկրներ հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով ասելու, որ սա մաս է ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության նոր ենթակառուցվածք ստեղծելու: Այսպիսի պլանով է, որ շատ երկրներ դիտարկում են այդ ապաշրջափակումը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ մասին ասվել է նաև վերջերս տեղի ունեցած «Գլոբալ դարպաս» համաժողովին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԵՄ գործընկերները ևս ուզում են էական մասնակցություն ունենալ ապաշրջափակման հարցում. Միրզոյան