Սա ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին. ԱԳ նախարարը՝ ՌԴ-ում 90 օրից ոչ ավելի մնալու որոշման մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սա ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին. ԱԳ նախարարը՝ ՌԴ-ում 90 օրից ոչ ավելի մնալու որոշման մասին

Սա ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին. ԱԳ նախարարը՝ ՌԴ-ում 90 օրից ոչ ավելի մնալու որոշման մասին

90 օրը Ռուսաստանի Դաշնության սահմանած կարգավորումն է: Մենք կարծում ենք, որ սա ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին: Սա մի թեմա է, որն այս պահին էլ քննարկվում է ՌԴ գործընկերների հետ, ընդ որում՝ մի թեմա է, որը չի վերաբերում միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, այլև Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերություններին, այսինքն՝ ԵԱՏՄ մյուս անդամներին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, որը վերաբերում է բեռնատարների հայ վարորդների արտաքսումների թեմային՝ կապված Ռուսաստանում 90 օրից ոչ ավելի մնալու որոշման հետ:

Ըստ Միրզոյանի՝ խնդիրը ունի երեք շերտ՝ իրավական, որը վերոնշյալն է, երկրորդը՝ ապօրինի ձգձգումներ, երրորդը՝ երբ ապրանքը չի համապատասխանում թղթում գրված ապրանքին:

Արտգործնախարարը կարծում է՝ ապօրինի ձգձգումներին կարող են արձագանք լինել և՛ դիվանագիտական ջանքերը, և՛ ոլորտային գերատեսչությունների միջև կոնտակտները, ինչը հընթացս արվում է:

«Շատ ուղիղ եմ ուզում ասել, որ (բայց, կարծում ենք՝ այդպես չէ) տեսականորեն չի կարելի բացառել, որ հապաղումներն այս կամ այն երրորդ կողմից, քննարկված երկրների կողմից ունեն որոշակի միտում, ունեն քաղաքական նշանակություն՝ կիրառվելու իբրև լծակ Հայաստանի վրա այս կամ այն քաղաքական դիրքորոշման համար կամ այդ դիրքորոշման հասնելու համար: Եթե սա է իմաստը, եթե որևէ երրորդ երկիր մեր բեռնափոխադրումները պիտի արհեստականորեն խոչընդոտի, որպեսզի մենք դառնանք ավելի հակված այս կամ այն կարծիքի կամ ունենանք այս կամ այն վարքագիծը, ապա այս քաղաքականությունը թերևս այդքան էլ հեռանկարային չէ, որովհետև մենք շատ ճկուն ենք, շատ հավատարիմ ենք մեր գործընկերների և գործընկերությունների նկատմամբ:

Մենք շատ ուզում ենք խորացնել հարաբերությունները մեր գործընկերների հետ տարբեր ուղղություններով, բայց, իհարկե, այդ ջանքերը չեն կարող լինել մեր ինքնիշխան իրավունքի հաշվին, ավելի լայն ասեմ՝ մեր ինքնիշխանության հաշվին՝ այս կամ այն հարցում ունենալու հետևյալ դիրքորոշումը:

Հետևաբար, եթե արհեստական է, և դա ինքնիրավչություն է՝ այդ մաքսակետում գտնվող իքս մաքսավորի կողմից արված, սա կունենա քաղաքական լուծում: Եթե արհեստական է, ունի քաղաքական դրդապատճառ, այսպես ասած՝ շանտաժ Հայաստանի վրա, սա հեռանկարային չէ»,- ասաց նա:

Երրորդ շերտը, ըստ նախարարի, այն է, որ կարող է ապրանքը չհամապատասխանել թղթում գրված ապրանքի բնութագրին: Օրինակ՝ գրված է «կոնյակ», բայց բովանդակությունը դա չէ, կամ գրված է «կաթնամթերք», բայց կաթի բաղադրիչն ապրանքում չի համապատասխանում սահմանված տոկոսին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Սա ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին. ԱԳ նախարարը՝ ՌԴ-ում 90 օրից ոչ ավելի մնալու որոշման մասին