Օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց չափազանցության անվանել շրջադարձային. Միրզոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց չափազանցության անվանել շրջադարձային. Միրզոյան

Օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց չափազանցության անվանել շրջադարձային. Միրզոյան

Օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց վարանելու, առանց չափազանցության անվանել շրջադարձային՝ բնավ կասկածի տակ չդնելով և չթերագնահատելով մինչ այս կատարված աշխատանքը, բանակցությունները: Ի վերջո, այդ ամբողջը հնարավոր դարձրեց օգոստոսի 8-ը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում, շրջադարձային էր, նաև հետագա աշխատանքները ներկայացնելու համատեքստում անկյունաքարային էր»,- ասաց նախարարը:

Նախարարը հիշեց՝ մանիպուլյացիաներ էին տարածվում պայմանագրի վերաբերյալ՝ երկու երկրների Սահմանադրության փոփոխություն, հարյուր հազարավոր քաղաքացիների շարժ, բայց այսօր այդ մանիպուլյացիաներից «հեռավոր ակնարկ անգամ չկա»:

Անդրադառնալով ենթակառուցվածքների՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում ձեռք բերված համաձայնություններին՝ Միրզոյանը նշեց. «Չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է: Հիշենք, որ Հայաստանը 30+ տարիներ շրջափակման տակ էր, և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ եթե հարկ լինի՝ կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ: Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեզ համար»:

Այս համատեքստում Միրզոյանը հայտարարեց, որ մեծ ապաշրջափակման ջանքերը՝ համաձայնեցված սկզբունքների ներքո, ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը: Ընդ որում՝ ենթակառուցվածքը, որով կապը պետք է իրականացվի, նույնպես շահագործվելու է, օգտագործվելու է ՀՀ-ի կողմից:

«Այն, ինչ կապաշրջափակվի, այդ թվում և՝ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը, գործելու է ամբողջապես (մեր մասը կոնկրետ, հատկապես այն, ինչ մեր տարածքում կգտնվի) գործելու է ամբողջապես ՀՀ-ի իրավազորության ներքո»,- ասաց ԱԳ նախարարը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց չափազանցության անվանել շրջադարձային. Միրզոյան