Հայաստանն ու Եվրամիությունը նախատեսում են նոր փաստաթղթեր ստորագրել

Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում իր զեկույցում:
«Բավականին էական բաղադրիչներ ունի Հայաստանի-Եվրամիություն համագործակցությունը:
Նաև նոր փաստաթղթեր են նախատեսվում ստորագրելու»,-ասաց Միրզոյանը` առանց մանրամասնելու, թե ինչ նոր փաստաթղթերի մասին է խոսքը:

























