Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայից իր զինված ուժերի դուրսբերման մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայից իր զինված ուժերի դուրսբերման մասին

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայից իր զինված ուժերի դուրսբերման մասին

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավարությունը հայտարարել է, որ իր զինված ուժերը դուրս է բերոմ Թուրքիայից և տեղափոխում Հյուսիսային Իրաք: Հայտարարությունը տարածել է կուսակցությանը կից ANF լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի կառավարության միջև խաղաղության գործընթացի շրջանակում: Այն նաև կոչ է անում Անկարայի կառավարությանը կատարել խաղաղության համաձայնագրի իր մասը և ընդունել քրդերի ինտեգրման մասին օրենքները:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) ողջունել է երկրից PKK-ի զինված ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը՝ այն համարելով «կարևոր փուլ ահաբեկչության դեմ պայքարում»:

Մայիսին PKK-ի ղեկավարությունը հայտարարել էր կուսակցության կազմակերպչական կառուցվածքը լուծարելու և «զինված պայքարի մեթոդների կիրառումը դադարեցնելու» որոշման մասին՝ համաձայն ցմահ բանտարկության դատապարտված կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչի: Հուլիսին PKK-ն սկսել էր զինաթափման գործընթացը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայից իր զինված ուժերի դուրսբերման մասին