Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, քանի որ հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններն ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը:

«Սա, ըստ էության, առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է, համենայնդեպս,Կառավարության տեսակետից, բայց ոչ միայն Կառավարության տեսակետից: Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է և՛ Կառավարության տեսակետից, և՛ պատմական, և՛ բոլոր հնարավոր մյուս տեսակետներից:

Այսինքն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետևյալն է կամ անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, հակառակը՝ Հայաստանը հետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, պետությանը:

Վարչապետի խոսքով՝ ինքը խուսափում է հիմա ասել, որ ժողովուրդը տեր կկանգնի նաև իր ապագային, որովհետև կարծում է՝ ապագան հիմա է:

«Սովորաբար ապագան ընկալում ենք որպես հեռավոր մի բան, բայց քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում, 2021-ին կառավարող քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց «Ապագա կա» կարգախոսով: Հիմա մենք ապրում ենք այդ ապագայի մեջ: Սա է ապագան, որի մասին մենք խոսում էինք, հարգելի՛ գործընկերներ: Ապագան այլևս վաղը չէ, այն այսօր է»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ շատ կարևոր է ապագայի մասին մեր պատկերացումները փոխել:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան