Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից՝ Թուրքիա. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից՝ Թուրքիա. Փաշինյան

Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից՝ Թուրքիա. Փաշինյան

Կարևոր է, որ նոր փաստերը, հանգամանքները ի հայտ են բերում հաստատված խաղաղությունը, մասնավորապես նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է և նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը: Բայց կարևոր է նաև՝ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին, նաև համապատասխան քայլեր անի, և այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես, Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով: Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք այսօր կարող ենք իրականացնել:

Ենթադրենք՝ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին՝ ուղևորվելու դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա: Մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում, և գիտեք, որ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք ունենք և կարող ենք սպասարկել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ: Այսինքն՝ եթե Կոռնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա՝ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից՝ Թուրքիա. Փաշինյան