Ռուսական ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան կկազմակերպվի Ադրբեջանի տարածքով. Օվերչուկ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուսական ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան կկազմակերպվի Ադրբեջանի տարածքով. Օվերչուկ

Ռուսական ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան կկազմակերպվի Ադրբեջանի տարածքով. Օվերչուկ

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն այս պահին լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների փոխադրման հետ կապված հարցերը։ 

«Presstv.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մենք հնարավորություն ունենք օգտագործել Ադրբեջանի երկաթուղին՝ ռուսական ապրանքներն Ադրբեջանի տարածքով Հայաստան փոխադրելու նպատակով։ Այսինքն, այս իմաստով մենք շատ հետաքրքիր տեղաշարժ ունենք։ Հիմա «Ռուսական երկաթուղիներ»-ը տարածաշրջանի իրենց գործընկերների հետ լուծում են հարցերը, թե ինչպես կազմակերպել այդ փոխադրումները։ Միաժամանակ մեր կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի այս նոր լոգիստիկ երթուղին»,- ասել է Օվերչուկը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման նկատմամբ։ Արդեն իսկ հայտարարվել է, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանը ցորեն է արտահանել Հայաստան։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ռուսական ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան կկազմակերպվի Ադրբեջանի տարածքով. Օվերչուկ