Կտրիճ Ներսիսյանն իր խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը. վարչապետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կտրիճ Ներսիսյանն իր խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը. վարչապետ

Կտրիճ Ներսիսյանն իր խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Ի՞նչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը» խորագիրը: 

Տեսանյութում վարչապետն ասում է՝ խնդիրն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ:

Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել, և այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազատագրման գործնական փուլի մեկնարկը:

Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը, ներառյալ Հա առաքելական սուրբ եկեղեցու քահանաները: 

Սիրում եմ բոլորիդ և աղոթում եմ բոլորիդ համար:

Եվ որպես դրա առհավատչյա, ուզում եմ ձեզ հետ խոսել սաղմոսով: Սաղմոս համար մեկ, Իրական ճշմարտությունը, Սաղմոս Դավթի. «Երանելի է այն մարդը, որն ամբարիշների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է նրա պատվիրանների մասին:

Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, և ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան:

Այսպես չեն ամբարիշտները, այսպես չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում են երկրի երեսին, ուստի ամբարիշտները չեն դիմանա դատաստանին, ոչ էլ մեղավորները կլինեն արդարների հավաքի մեջ, քանզի Տերը գիտի արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստյան են տանում:

Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- ասում է վարչապետը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կտրիճ Ներսիսյանն իր խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը. վարչապետ