Լիահույս եմ, որ Ղազախստան իմ այցի ընթացքում կքննարկենք միջպետական օրակարգը. Փաշինյանը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Լիահույս եմ, որ Ղազախստան իմ այցի ընթացքում կքննարկենք միջպետական օրակարգը. Փաշինյանը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Լիահույս եմ, որ Ղազախստան իմ այցի ընթացքում կքննարկենք միջպետական օրակարգը. Փաշինյանը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ղազախստանի բարեկամ ժողովրդին Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Հիրավի նշանակալի են Ղազախստանի անկախ պետականության ամրա­պնդման, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների կայացման, երկրի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանը միտված բարեփոխումները։

Ձեր հեռատես մոտեցումների և հետևողական ու սկզբունքային քայլերի շնորհիվ Ղազախստանն այսօր էական դերակատարություն ունի տարածա­շրջանային և գլոբալ հարցերում՝ հարգանք վայելելով միջազգային ասպարեզում։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերություններում առկա դինամիկան, նախորդ տարի կայացած Ձեր պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ մեկտեղ, ի հայտ կբերեն Երևանի և Աստանայի փոխգործակցության խորացման նոր դրսևորումներ։

Լիահույս եմ, որ մոտ ապագայում նախատեսված Ղազախստան իմ պաշտոնա­կան այցի ընթացքում մենք կքննարկենք Հայաստան-Ղազախստան միջպետական օրակարգը՝ ի նպաստ բարեկամության, բարօրության և դեպի ապագան միտված երկկողմ ռազմավարական հարաբերությունների առաջմղման։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ Ղազախստանի բարեկամ ժողովրդի»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Լիահույս եմ, որ Ղազախստան իմ այցի ընթացքում կքննարկենք միջպետական օրակարգը. Փաշինյանը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին