Եթե ՀՀ քաղաքացին տարվա 11 ամիսը այլ երկրում է, եկամուտների մեծ մասը գեներացվում է այլ երկրում, հայտարարագիր չի լրացնելու. Թունյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե ՀՀ քաղաքացին տարվա 11 ամիսը այլ երկրում է, եկամուտների մեծ մասը գեներացվում է այլ երկրում, հայտարարագիր չի լրացնելու. Թունյան

Եթե ՀՀ քաղաքացին տարվա 11 ամիսը այլ երկրում է, եկամուտների մեծ մասը գեներացվում է այլ երկրում, հայտարարագիր չի լրացնելու. Թունյան

Եթե մարդը ՀՀ քաղաքացի է, բայց փաստացի տարվա 11 ամիսը այլ երկրում է, և եկամուտների մեծ մասը գեներացվում է այլ երկրում, այդ մարդը ՀՀ ռեզիդենտ չէ, և ըստ այդմ՝ հայտարարագիր չի լրացնելու: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հայտարարագրման համակարգում նախատեսվող փոփոխությունների նախագծին:

Նախագծի հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն իր հերթին անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե հարկային հանցագործություն է, երբ քաղաքացին, որը նախորդ տարի ստացել է հարկով եկամուտ և հարկը չի վճարել, պիտի նշի չվճարած հարկի մասին լրացվելիք հայտարարագրում. «Սա ոչ թե հանցագործություն է, այլ օրինապահ կեցվածք է»:

Դիտարկմանն անդրադարձավ նաև հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը և հայտարարեց. «Նման բան չկա, քանի որ այդ հարկը հաշվարկվում է տարին ավարտելուց հետո: Եթե քաղաքացին նախորդ տարի ունեցել է վարձով տված տուն և հաջորդ տարի լրացնում է, ասում է՝ այսքան եկամուտ եմ ունեցել, այսքան էլ հարկ եմ ուզում վճարել, դա հաղորդում չէ հանցագործության մասին, դա նորմալ պրոցես է, արված է քաղաքացու հարմարության համար»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթի նիստի շրջանակում առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ քաղաքացիների, ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագիրը լրացնելիս համակարգում նախատեսվող փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այդմ՝ որոշվել է, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն: Ընտանիքի անդամների միջև փոխանցումները հիմնականում նվազեցվող եկամուտներն են, այսինքն՝ հարկման ենթակա չեն, ուստի ծնողի և երեխայի, քույրերի և եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չկա. խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Եթե ՀՀ քաղաքացին տարվա 11 ամիսը այլ երկրում է, եկամուտների մեծ մասը գեներացվում է այլ երկրում, հայտարարագիր չի լրացնելու. Թունյան