Մայր Աթոռը տանում է բախման. ակնհայտ է՝ կիրակի կարող են փակել եկեղեցին, արգելել մարդկանց ներս մտնել. Սաֆարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մայր Աթոռը տանում է բախման. ակնհայտ է՝ կիրակի կարող են փակել եկեղեցին, արգելել մարդկանց ներս մտնել. Սաֆարյան

Մայր Աթոռը տանում է բախման. ակնհայտ է՝ կիրակի կարող են փակել եկեղեցին, արգելել մարդկանց ներս մտնել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Տեր Եսայի քահանա Արթենյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը:

Ըստ Սաֆարյանի՝ Մայր Աթոռը իրավիճակը տանում է բախման:

«Մայր Աթոռը տանում է բախման, և ակնհայտ է, որ կիրակի օրվան ընդառաջ քայլ են կատարելու, որը ակնհայտ է պատարագին մասնակցող N թվով մարդկանց գրգռելու ու լարվածություն է ստեղծելու։

Դա ընդհուպ կարող է լինել եկեղեցու բանալիները փոխելու կամ դռները փակելու տեսքով, երբ N թվով մարդկանց ու կարգալույծ հռչակված քահանային արգելեն ներս մտնել կամ մոտենալ խորանին։

Իշխանությունները պարտավոր են հաշվարկել այս ամենը, եթե որոշել են վարչապետի մակարդակով մասնակցել Հովհաննավանքում հայտարարված պատարագին։ Եկեղեցու ներսում ու տարածքում որևէ անշնորհք դրսևորում չպետք է լինի»,- գրել է Սաֆարյանն ու հրապարակել Տեր Եսայիի հարցազրույցի մի հատվածի տեսապատճենը:

Նշենք՝ այդ հարցազրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարել է, որ «Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում՝ հոգևոր-աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ պատարագ մատուցելու համար:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մայր Աթոռը տանում է բախման. ակնհայտ է՝ կիրակի կարող են փակել եկեղեցին, արգելել մարդկանց ներս մտնել. Սաֆարյան