Քաղաքականությունը փորձում եք օգտագործել գողացածը պահելու ու պատասխանատվություն չկրելու համար. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քաղաքականությունը փորձում եք օգտագործել գողացածը պահելու ու պատասխանատվություն չկրելու համար. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Քաղաքականությունը փորձում եք օգտագործել գողացածը պահելու ու պատասխանատվություն չկրելու համար. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Առհասարակ, Ազգային ժողովում քաղաքական խոսույթի և թեժությունը, բովանդակությունը հիմնականում ընդդիմությունն է ապահովում, և երբ հիշում եմ՝ 2018-ից առաջ Ազգային ժողովում ինչ էր տեղի ունենում, եթե 2018-ից առաջ ընդդիմությունը լիներ ձեզ նման, խայտառակություն էր տեղի ունենալու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:

Նրա խոսքով՝ այն ժամանակ ընդդիմությունն էր գեներացնում հիմնական քննարկման թեման:

Հովհաննիսյանը ընդդիմությանը մեղադրեց որևէ բովանդակային խոսույթ չունենալու համար:

«Դատարկ, մերկապարանոց հայտարարություններ եք անում, ստեր և կեղծիքներ եք տարածում: Ինչպե՞ս կարող են լուրջ լինել Ազգային ժողովում քննարկումները, մասնավորապես ընդդիմության մասին է խոսքը, երբ ընդդիմության ներկայացուցիչը կարող է գալ այստեղ և ասել, օրինակ՝ Ոսկեպարի եկեղեցին տվել կամ տալու են Ադրբեջանին: Դրան չի հաջորդում ոչ մի ներողություն: Մյուսը գալիս ասում է՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քանդում են: Պարզվում է՝ նման բան չկա և, բնականաբար, չէր էլ կարող նման բան լինել: Ոչ մի ներողություն չի հաջորդում սրան»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ինչպես կարող են քաղաքացիները չզայրանալ այս քննարկումներից, որոնք պետք է լինեն բովանդակային ու ուղղված լինեն քաղաքացիների շահերին:

«Դուք կյանքի հետ առնչություն չունեցող թեզերից եք այստեղ խոսում, գալիս տեքստեր եք ասում, որոնք իրական հողի վրա գոյություն չունեն, մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն՝ ինչի մասին եք դուք խոսում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին՝ քաղաքական հետապնդումների վերաբերյալ, պարզաբանեց՝ ժողովուրդն ու իրենք ի՞նչ մեղք ունեն, որ նրանց բոլոր թեկնածուները հանցագործ են դուրս գալիս վերջում:

«Դատական վճիռներով ձեր թեկնածուները հանցագործ են: Դուք վարչապետի թեկնածու եք առաջադրել, ով, պարզվում է՝ հանցագործ է, հեղափոխության օրերին զենք էր ցույց տալիս մարդկանց, սպառնում էր երիտասարդներին, ծեծում էին, «Բրաբուսներով» քշում էին մարդկանց վրա: Այո՛, այդ մարդիկ պետք է գնան ու փտեն բանտերում»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը այն ժամանակ քաղաքականությունն օգտագործում էր գողանալու ու լափելու համար, հիմա էլ քաղաքականությունը փորձում են օգտագործել գողացածը պահելու ու պատասխանատվություն չկրելու համար:

«Գաք մտնեք քաղաքական հովհարի տակ և ասեք՝ մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում: Ո՞նց կարելի է քաղաքական հետապնդման ենթարկել Վարդանիկին (Վարդան Ղուկասյան - խմբ.): Ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չէ անել, օրինակ, կամ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ ձեր սիրելի վարչապետի թեկնածուին»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանը (դատավոր` Ժ. Չիչոյան) հրապարակել է դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Քաղաքականությունը փորձում եք օգտագործել գողացածը պահելու ու պատասխանատվություն չկրելու համար. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը