Երկու խմբակցություններով դուք ապացուցել եք, որ երբ պետական լծակ չեք ունենում, զրո ՕԳԳ ունեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Երկու խմբակցություններով դուք ապացուցել եք, որ երբ պետական լծակ չեք ունենում, զրո ՕԳԳ ունեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Երկու խմբակցություններով դուք ապացուցել եք, որ երբ պետական լծակ չեք ունենում, զրո ՕԳԳ ունեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Երկու խմբակցություններով դուք ապացուցել եք, որ երբ պետական լծակ չեք ունենում, զրո ՕԳԳ ունեք, որովհետև պետական լծակի պարագայում կարողանում եք դիմադրել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ իշխանությանն ուղղված քննադատություններին:

«Մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմության մեջ ենք եղել, տապալել ենք ձեզ բոլորիդ՝ ձեր պետական ռեսուրսներով, հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, մնացած ոստիկանական զորքերով, մարդկանց վրա կրակելով, մարդկանց բանտեր նետելով, տապալել ենք ձեզ բոլորիդ, ու հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը (ես ասել եմ՝ դուք վերացող տեսակ եք) գնալով փոքրանալու է, վերանալու է»,- ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների թիմերի միջև եղած բանավեճին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ցանկություն ունի մասնակցելու այն բանավեճին, որ կա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործընկերների միջև: Ուզում է մասնակցել որպես մարդ, որը հեղափոխություն է արել:

«Այո՛, դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք, դուք պետք է սատար կանգնեիք, և Սերժ Սարգսյանին չպաշտպանեցիք՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ո՛չ Դաշնակցությունը: Նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ տարրեր Սերժ Սարգսանին այդ օրերին չպաշտպանեցին, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ուզում էր պատժել Սերժ Սարգսյանին՝ ցույց տալով, որ նա այդքան չկա, ինչքան ինքը, և պետք է կախվածության մեջ լինի: Որոշ հանրապետականներ մտածում էին, որ արանքը կարող էին ճղել, և այդ շարժման շնորհիվ իրենք դառնային նոր վարչապետ, իսկ մնացածն ուղղակի նոր հնարավորություններ էին տեսնում: Ես ուզում եմ՝ վե՛րջ դնեք այդ բանավեճին:

Այո՛, Ռոբերտ Քոչարյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցության որոշ տարրեր, որոնց անունները Սերժ Սարգսյանը լավ գիտի, ամեն ինչ արեցին և աջակցեցին հեղափոխությանը: Դա փաստ է, մեծագույն փաստ է: Այնպես որ, այդ բանավեճը փակեք, որովհետև ինձ համար, իմ թիմակիցների համար, ՀՀ ժողովրդի համար դուք նույնն եք, նույն իշխանության ներկայացուցիչն եք, որոնք մարդ են սպանում»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Երկու խմբակցություններով դուք ապացուցել եք, որ երբ պետական լծակ չեք ունենում, զրո ՕԳԳ ունեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը