Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է. Սիմոնյանը՝ Մամիջանյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է. Սիմոնյանը՝ Մամիջանյանին

Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է. Սիմոնյանը՝ Մամիջանյանին

Ուզում եմ հասկանամ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը որքան ուժ ու եռանդ պետք է ունենա, որ գա ու էստեղից խոսի ստի մասին: Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է: Այս մասին ԱԺ ամբիոնից արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթին:

«Դուք դրա պատճառով իշխանություն եք կորցրել, հասկանո՞ւմ եք: Սերժ Սարգսյանն այնքան սուտ խոսեց, թե՛ գործընկերները, թե՛ ժողովուրդը էդ ստի պատճառով ասացին՝ հերիք է մեզ խաբես:

Ընտրությունները խաբում էիք, ելույթներում խաբում էիք, «թեկնածությունս չեմ դնելու», ««Արմենիկումն» եմ հնարել»: 99 թվին Սերժ Սարգսյանն «Արմենիկումից» էր խոսում: Կարելի է գրքեր գրել ստի մասին:

Ի միջի այլոց, ինչ եղան ձեր բանակցություններն Աղազարյանի ու Ասլանյանի հետ, միացա՞ն իմփիչմենթին: Լուրջ, դարակազմիկ բանակցությունն ինչո՞վ ավարտվեց»,- հարց ուղղեց Սիմոնյանը՝ դիմելով Մամիջանյանին:

«Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ: Դուք պիտի ամաչեք, որ գաք, ու ճիշտ եք անում, որ ամաչում եք: Դուք պետք է լռեք: Դուք ասելիք չունեք, անցել եք Ազգային ժողով թեյնիկի կարգավիճակով: Ո՛չ ձայն ունեք, ո՛չ համակիր, ո՛չ ասելիք: Սուտն ու Սերժ Սարգսյանը դրանք բառեր, հոմանիշներ են հայ քաղաքականության դաշտում»,- ասաց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը ուզում է, որ հրապարակվեն 90-ականների բանակցային փաստաթղթերը, առաջարկեց Մամիջանյանի ղեկավարին և Ռոբերտ Քոչարյանին գնալ բանավեճի:

«Ինչի՞ չեք գալիս: Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից ասում էր՝ դե, փակուղի է»,- նշեց Սիմոնյանը՝ ընդդիմությանը մեղադրելով ոչ մի լավ բան չտեսնելու մեջ, ապա, դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին, ասաց՝ հպարտանում է նրանցով:

«Ես հպարտանում եմ մեր խմբակցությունով: Մենք ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել: Քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ լավը լինելու համար:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է. Սիմոնյանը՝ Մամիջանյանին