Ազգային արժանապատվության մասին մեզ դաս թող չտա ինչ-որ մի քաղաքական միավոր, որին «վերբովկա» է արել КГБ-ն. Վահագն Ալեքսանյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ազգային արժանապատվության մասին մեզ դաս թող չտա ինչ-որ մի քաղաքական միավոր, որին «վերբովկա» է արել КГБ-ն. Վահագն Ալեքսանյան

Ազգային արժանապատվության մասին մեզ դաս թող չտա ինչ-որ մի քաղաքական միավոր, որին «վերբովկա» է արել КГБ-ն. Վահագն Ալեքսանյան

Տեսանյութը միացնում եք, որտեղ վարչապետն ասում է՝ պիտի զրոյացվեն ժամկետանց վարկերի... Այդտեղ անջատվում է ձեր տեսանյութը, բայց վարչապետի խոսքը շարունակվում է՝ ժամկետանց վարկերի տույժերը և տուգանքները: Դա ասում է հեղափոխության ժամանակ՝ այդ ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին և ի պատասխան նրա հնչեցրած տեսանյութի:

Ալեքսանյանի խոսքով՝ արդեն ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և Կառավարությունը տանում են կոնկրետ աշխատանքներ բանկերի հետ, իսկ Դանիելյանը վարչապետի իրականացված խոստումը ներկայացնում է որպես չիրականացված խոստում, այնինչ դա իրականացված փայլուն խոստում է:

«Այո՛, մենք ազատել ենք մարդկանց, վարչապետը խոստացել է հեղափոխության ժամանակ, և դա արել է Կառավարությունը՝ ներելով ոչ թե վարկերն ամբողջությամբ, նման խոստում ոչ ոք չի տվել, որքան էլ Դաշնակցության քարոզչական թևը դա փորձել է կտրել, մանիպուլացնել: Նման խոստում չի եղել, որ բոլոր վարկերն են ջրվելու, եղել է տույժերի և տուգանքների մասին, և դա արվել է:

Բայց մենք դրանով էլ չենք սահմանափակվել»,- պարզաբանեց Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ հիմա գործարկվել է նոր ծրագիր, որով մարդիկ իրենց անհուսալի վարկերը կարողանում են սեփական եկամտահարկից մարել:

«Քոչարյանի կամ Սերժի մտքով կարո՞ղ էր նման բան անցնել. չէ, չէր անցնի: Բա ո՞վ պետք է դղյակները կառուցեր: Մենք մեր խոստումները գերակատարել ենք: Հենց սա է հարցը, որ դուք մեր տված խոստումը մանիպուլացնում եք, կեղծում եք ու բերում, ներկայացնում որպես չարված»,- ասաց պատգամավորը: 

Պատախանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին, որը շոու էր որակել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելը, Ալեքսանյանն ասաց՝ պետք է հասկանալ՝ ով է իրականում շոու անում:

«Պարզվեց՝ շոուն դուք եք անում, պարո՛ն Մինասյան: Աղմուկը դուք եք բարձրացնում, շոուն դուք եք սարքում: Մարդիկ գնացել էին, որ խուզարկություն անեին և ձերբակալեին, բայց, չէ, «հասե՛ք, բռնաճնշում է, Վարդանիկը քաղբանտարկյալ է»: Շատ հետաքրքիր լայվեր էին ստացել ընդդիմադիր լրատվականները: Ձայնագրությունը լսում ես, զարմանում ես՝ ոնց կարող է դա լինել քաղաքական հետապնդում»,- ասաց նա:

Ալեքսանյանը, անդրադառնալով Դաշնակցության գործունեությանը, նշեց՝ խորհրդային հետախուզությունն է խոստովանել, որ Դաշնակցության շարքերը ներդրել են КГБ-ի գործակալներ:

Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ Դաշնակցությունն անկախության համար չի պայքարում:

«Պարոն Մանուկյանն (պատգամավոր Գեղամ Մանուկյան - խմբ.) ասում է՝ մեկ էլ բոլշևիկներն էին Դաշնակցության դեմ պայքարում: Ո՞ր բոլշևիկները: Այն նույն կոմունիստ բոլշևիկները, որոնց հետ հիմա Գյումրիում, կներեք արտահայտությանս համար, օրթա՞խ եք: Չէ, դուք կոմունիստ եք: Կոմունիստական կուսակցության աջակից եք: Դա նորմալ բան չի, ժողովո՛ւրդ ջան: Դա խարան է, որը դուք հիմա կրում եք, էլ չասեմ, որ Կոմունիստական կուսակցության թեկնածուն Վարդանիկն է:

Ազգային արժանապատվության մասին, անկեղծ եմ ասում, ամենայն հարգանքով, մեզ դաս թող չտա ինչ-որ մի քաղաքական միավոր, որին «վերբովկա» են արել, որին КГБ-ն սարքել է իր չգիտեմ ինչը:

Չեք կարող արժանապատվության մասին մեզ դաս տալ, չեք կարող ազգային արժանապատվության նվաստացման մասին խոսել:

Ազգային արժանապատվությունը ՀՀ-ին ծառայելն է, ոչ թե խորհրդային կամ ռուսական КГБ-ին ծառայելը, ու հիմա էլ գնացել, Գյումրիում աջակցում եք Կոմկուսի թեկնածու Վարդանիկին, որը պարբերաբար ասում է՝ Հայաստանը Բելառուսի օրինակով պետք է մտնի Միութենական պետության կազմ»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ազգային արժանապատվության մասին մեզ դաս թող չտա ինչ-որ մի քաղաքական միավոր, որին «վերբովկա» է արել КГБ-ն. Վահագն Ալեքսանյան