Սերժի ժամանակ ամեն պատկեր Հանրապետականի նշա՞նն էր թվում աչքիդ. գյումրեցի ագրեսիվ ակտիվիստը փնթի ստեր է տարածում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սերժի ժամանակ ամեն պատկեր Հանրապետականի նշա՞նն էր թվում աչքիդ. գյումրեցի ագրեսիվ ակտիվիստը փնթի ստեր է տարածում

Սերժի ժամանակ ամեն պատկեր Հանրապետականի նշա՞նն էր թվում աչքիդ. գյումրեցի ագրեսիվ ակտիվիստը փնթի ստեր է տարածում

Գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Քննչական կոմիտեի Գյումրու քննչական վարչության դարպասներից և դրա վրա առկա պատկերը որպես կիսալուսին ներկայացրել:

«Չէի նկատել, որ քննչական կոմիտեի Գյումրու կառույցի դարպասներին արդեն թուրքական կիսալուսին են ավելացրել, դե վայելենք»,- իրար խառնված՝ գրել է ագրեսիվ ակտիվիստը, ապա մեկնաբանություններում նշել ՔԿ էջը և հարցադրում արել, թե ինչ ի՞նչ կիսալուսիններ են:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը արձագանքել է և մանիպուլյատոր ակտիվիստին բացատրել, թե ինչ պատկեր է դարպասին և երբվանից այն գոյություն ունի:

«Մի փոքր պատմական ակնարկով սկսեմ…Շենքը կառուցվել է 1983 թվականին, եղել է Ստանդարտացման ազգային մարմնի շենքը: Ավելին ասեմ, այսպես կոչված «Չափ ու կշեռքի» շենքում հետագայում տեղակայված է եղել նաև Գյումրու քաղաքապետարանը՝ մինչեւ նոր շենքի կառուցումը:

Նկարում պատկերված նշանը հիմնադրման օրվանից եղել է շենքի դարպասների վրա ու հետաքրքիր է՝ ինչպես է վրիպել Ձեր աչքից:
Շենքի դարպասների վրա պատկերված են ռուսերեն «стандартизация» բառի С և т տառերը:
Զարմանալի է, որ լինելով գյումրեցի, մինչև հիմա չգիտեք, թե ինչ են նշանակում շենքի դարպասների վրա առկա տառերը:

Հորդում եմ զերծ մնալ մանիպուլացնող հայտարարություններ տարածելուց և ցանկալի պատկեր տեսնելու՝ Ձեր վառ երևակայության դրսևորումներից»,- գրել է նա:

Փնթի ստեր տարածող ակտիվիստը, որն ամեն առիթով Գյումրու համար կուրծք է ծեծում, ավելի քան 40 տարվա պատկերը նո՞ր է տեսնում, թե՞ Սերժի ժամանակ ամեն պատկեր ակտիվիստի աչքին Հանրապետականի նշանն էր թվում, այլ բան չէր երևում:

Սերժի ժամանակ ամեն պատկեր Հանրապետականի նշա՞նն էր թվում աչքիդ. գյումրեցի ագրեսիվ ակտիվիստը փնթի ստեր է տարածում
Սերժի ժամանակ ամեն պատկեր Հանրապետականի նշա՞նն էր թվում աչքիդ. գյումրեցի ագրեսիվ ակտիվիստը փնթի ստեր է տարածում

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Սերժի ժամանակ ամեն պատկեր Հանրապետականի նշա՞նն էր թվում աչքիդ. գյումրեցի ագրեսիվ ակտիվիստը փնթի ստեր է տարածում