Ռուսաստանն արձագանքել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուսաստանն արձագանքել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների

Ռուսաստանն արձագանքել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների

ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը հակաարդյունավետ է և որևէ հատուկ խնդիր չի ստեղծի Մոսկվայի համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր երկիրը զարգացրել է ամուր իմունիտետ արևմտյան սահմանափակումների նկատմամբ և կշարունակի վստահորեն զարգացնել իր տնտեսական և էներգետիկ ներուժը», – նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ սահմանափակումների միջոցով Մոսկվային ինչ-որ գործողությունների մղելու՝ ԱՄՆ նախկին վարչակազմի փորձերը ևս տապալվել են, իսկ արդյունքում տուժել է համաշխարհային տնտեսության կայունությունը: Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով և ոչ մի խոչընդոտ չի տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նախաձեռնած գործընթացը շարունակելու համար:

Անդրադառնալով Եվրամիության պատժամիջոցներին՝ Զախարովան նշել է, որ դրանց ընդլայնման հնարավորություններն արդեն սպառվել են, իսկ սահմանափակումները վնաս են հասցնում հենց Եվրոպական միությանը:

Դիվանագետը նաև նշել է, որ Եվրամիության կողմից ռուսական ակտիվների բռնագրավման ցանկացած գործողություն իրավաբանորեն անվավեր է և կհանգեցնի Մոսկվայի կողմից ցավոտ արձագանքի։

«Ռուսական ակտիվների հետ կապված ցանկացած գործողություն առանց Ռուսաստանի համաձայնության անվավեր է միջազգային և պայմանագրային իրավունքի տեսանկյունից։ Բրյուսելի կողմից ցանկացած բռնագրավման նախաձեռնություն կհանգեցնի երաշխավորված, ցավոտ արձագանքի։ Մենք կգործենք միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքին լիովին համապատասխան՝ հիմնվելով մեր սեփական շահերի և Ռուսաստանին պատճառված վնասը փոխհատուցելու անհրաժեշտության վրա», – ասել է Զախարովան։

Իր հերթին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումն անվանել է Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություն։

«Սա չի փոխում գլխավորը. ընդունված որոշումները Ռուսաստանի դեմ պատերազմի ակտ են», – գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հայտարարել էին հակառուսական նոր պատժամիջոցների մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը, բայց ապագայում պլանավորում է հանդիպել նրա հետ։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ռուսաստանն արձագանքել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների