Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը. Փաշինյան

Մեր տնտեսության կառուցվածքում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ։ Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն երկու օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, և ես միջազգային հարթակում՝ Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ, նույնը ուզում եմ անել նաև այստեղ, որովհետև դա շատ կարևոր որոշում է, և դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, դեկլարացիա չեն։ Դրանք դեկլարացիա են, որն իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։

Երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում քննարկում են, բայց որ կրակոցի ձայն չի լսվում, բնականաբար, ոչ մեկը չի քննարկում, ոչ մեկը ամեն օր չի վեր կենում-ասում՝ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց։ Բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Սա շատ կարևոր է: Մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որ դինամիկան տեսնենք՝ ուր ենք գնում»,- նշեց վարչապետը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը. Փաշինյան