Այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ ունենք գյուղմթերքի արտահանման 13,8 տոկոս աճ. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ ունենք գյուղմթերքի արտահանման 13,8 տոկոս աճ. Փաշինյան

Այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ ունենք գյուղմթերքի արտահանման 13,8 տոկոս աճ. Փաշինյան

Այսօրվա դրությամբ ունենք արտահանման 13,8 տոկոս աճ նախորդ տարվա դրությամբ: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 23-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գյուղմթերքի արտահանման ցուցանիշներին:

Ըստ այդմ՝ ծիրանի դեպքում 25,5 տոկոս աճ է արձանագրվել, սալորի դեպքում՝ 61,1 տոկոս աճ, դեղձի դեպքում՝ 87,1 տոկոս, կեռասի դեպքում՝ 123 տոկոս, տանձի դեպքում՝ 245 տոկոս, լոլիկի դեպքում՝ 12 տոկոս, պղպեղի դեպքում՝ 62 տոկոս, կաղամբի դեպքում՝ 843 տոկոս, սմբուկի դեպքում՝ 72 տոկոս, հատով ծաղկի դեպքում 6,4 տոկոս աճ է արձանագրվել, իսկ տոննայով արտահանման դեպքում՝ 116 տոկոս:

Փաշինյանը նկատեց՝ շատ չի խորացել թվերի մեջ, բայց, տեսնելով տանձի՝ 245 տոկոս արտահանման աճը, եկել է մի եզրակացության:

«Ինձ համար անակնկալ էր, երբ առաջին անգամ իմացա, որ ամենաշատը Հայաստան ներկրվող մրգերից է տանձը: Ինձ համար սա անակնկալ էր: Բայց արտահանման այս թիվը և այն, որ մենք ոչ մի անգամ չենք լսել արտահանման պրոբլեմի մասին, այս թիվը (90 և ավելի տոկոսով վստահ եմ) ամբողջ ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով, և որ ուղղությամբ ուզեն, կարող են արտահանել, որովհետև արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին:

Նույնը կարող եմ ասել կեռասի մասին»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ մարզային այցերի ժամանակ եղել է կեռասի և տանձի այգիներում:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ ունենք գյուղմթերքի արտահանման 13,8 տոկոս աճ. Փաշինյան