Վլադիմիր Վարդանյանը գործուղվելու է Լիմասոլ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար
նոյեմբերի 12-15-ը Լիմասոլ (Կիպրոսի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Կարգադրությունը ԱԺ նախագահը ստորագրել է հոկտեմբերի 21-ին։

























