Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան- քննարկման մասնակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար:

Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:

Հանդիպման երկրորդ մասում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ