Որպեսզի դիմացինի հետ երկխոսություն տեղի ունենա, պետք է հասկանալ նրանց դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Որպեսզի դիմացինի հետ երկխոսություն տեղի ունենա, պետք է հասկանալ նրանց դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան

Որպեսզի դիմացինի հետ երկխոսություն տեղի ունենա, պետք է հասկանալ նրանց դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան

Մենք պետք է մի բան հասկանանք՝ ինչ է ուզում ադրբեջանական կողմը, և ինչ ենք ուզում մենք: Մենք ուզում ենք, որ հակամարտության հարցը մեկընդմիշտ փակվի, իրենք նույնպես: Իրենք էլ են ուզում ապագայի համար բոլոր թղթերը ունենալ: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:

«Իրենց ցանկությունը հետևյալն է՝ իրենք ցանկանում են, որ 10-20 տարի հետո ինչ-որ մի երրորդ արտաքին ուժ չփորձի էլի երկու նախկին խորհրդային երկրները իրար հետ կռվացնել: Իրենց միտումը դա է»,- հայտարարեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող նախապայմաններին:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի ընկալմամբ՝ մենք 30 տարի իրենց տարածքի 20 տոկոսը և ավելին օկուպացված ենք պահել:

«Որպեսզի դիմացինի հետ երկխոսություն տեղի ունենա, պետք է հասկանալ նրանց դիրքորոշումը, իսկ նրանց դիրքորոշումը հետևյալն է. հրահրվել է միջազգային բախում, որ այդ բախման ֆոնին Խորհրդային Միության փլուզման թեման դառնա երկրորդական, և այդ հրահրման հետևանքով հայկական զորքերը ռուսական զորքերի աջակցությամբ գրավել են իրենց տարածքի 20 տոկոսը: Հիմա մենք կարող ենք վիճել այս պնդման հետ, բայց պետք է հասկանանք նրանց ընկալումը: Ես ձեզ ներկայացնում եմ ոչ թե այն, ինչ ես եմ մտածում, այլ այն, ինչ խոսակցություն կա ընդհանուր առմամբ այդ շրջանակներում»,- նշեց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Ժնևում անցկացված Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

Քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել էին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել էին կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Որպեսզի դիմացինի հետ երկխոսություն տեղի ունենա, պետք է հասկանալ նրանց դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան