Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել. Վահագն Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել. Վահագն Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ճեպազրույցին, նկատեց՝ շատ խնդրահարույց բաներ է լսել:

«Ասում եք՝ ՔՊ-ական պատգամավորները արյուն են ուզում Գյումրիում, ու, ենթադրաբար, հղում եք անում իմ խոսքերին, որոնցում ես ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը կամ նրա կլանը սպանել է ձեր ընկերներին, ու նրան քվե եք տվել: Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում, հակառակը: Դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում: 

Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, գրեթե բոլոր, կատարվել են էն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, երբ նրա կլանն այդ քաղաքում եղել է իշխանություն: Ու սա իմանալով՝ դուք գնացել ու ընտրել եք Վարդան Ղուկասյանին»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Դիմելով Մարտուն Գրիգորյանին՝ ասաց՝ արյուն ուզող մարդը այս պայմաններում իրենք չեն:

«Դո՛ւք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, որին դուք ինքներդ եք մեղադրել այդ սպանությունների համար, որին ձեր ընտանիքը, ձեր ընկերներն են մեղադրել այդ սպանությունների մեջ: 

Հիմա ասում եք՝ ՔՊ-ն արյուն է ուզում, ո՞նց ենք արյուն ուզում: Մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ ուզում եք Վարդանիկի միջոցով իշխանություն տանեք Գյումրիում, բայց դուք եք գնացել Վարդան Ղուկասյանին ընտրել քաղաքապետ: Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել»,- նկատեց պատգամավորը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել. Վահագն Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին