Հրապարակում եմ Մայր Աթոռի շինություններից մեկի նկարը՝ Քոչարյանի դաշինքի լոգոյով Կտրիճի նկարի տակ. Ալեքսանյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հրապարակում եմ Մայր Աթոռի շինություններից մեկի նկարը՝ Քոչարյանի դաշինքի լոգոյով Կտրիճի նկարի տակ. Ալեքսանյան

Հրապարակում եմ Մայր Աթոռի շինություններից մեկի նկարը՝ Քոչարյանի դաշինքի լոգոյով Կտրիճի նկարի տակ. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ պատասխանելով Տեր Եսայի քահանայի՝ ավելի վաղ արած պնդումներին:
«Պատվարժա՛ն Տեր Եսայի, օրերս խոսել էի էն մասին, որ Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանի հովանավորությամբ դարձել է Քոչարյանի դուքյանը․ այնտեղ փակցվում են Քոչարյանի դաշինքի լոգոները։ Դուք էլ ի պատասխան սրա՝ վրդովվել ու ասել էիք հետևյալը․ «Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ»։

Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։

Պատվարժա՛ն Տեր Եսայի, կից հրապարակում եմ Մայր Աթոռի շինություններից մեկի նկարը՝ Քոչարյանի դաշինքի լոգոյով՝ Կտրիճի նկարի տակ ու սպասում եմ ձեր ներողությանը, ինձնից չէ, ես հեչ, Աստծուց պիտի ներողություն խնդրեք՝ ինձ զրպարտության մեջ մեղադրելու համար, Նա ձեզ կների։

Ուրիշ բան, իհարկե, որ Կտրիճի հովանավորությամբ Մայր Աթոռը սարքել եք աթեիստ մի մարդու նախընտրական շտաբ, բայց նույնիսկ այդ պարագայում գոնե մի՛ ստեք, Տեր Հայր։ Սուտ վկայություններ մի՛ տվեք, Տեր Հայր։ Արածների համար էլ ներողություն խնդրեք, էլի եմ ասում՝ ինձնից չէ, Աստծուց»,- գրել է Ալեքսանյանը:

Հրապարակում եմ Մայր Աթոռի շինություններից մեկի նկարը՝ Քոչարյանի դաշինքի լոգոյով Կտրիճի նկարի տակ. Ալեքսանյան

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հրապարակում եմ Մայր Աթոռի շինություններից մեկի նկարը՝ Քոչարյանի դաշինքի լոգոյով Կտրիճի նկարի տակ. Ալեքսանյան