Նախատեսվում է պետտուրքից և չվճարված տույժերից ազատել մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնողներին. նախագիծը ԱԺ-ում է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նախատեսվում է պետտուրքից և չվճարված տույժերից ազատել մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնողներին. նախագիծը ԱԺ-ում է

Նախատեսվում է պետտուրքից և չվճարված տույժերից ազատել մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնողներին. նախագիծը ԱԺ-ում է

«Պետական տուրքի մասին» օրենքի՝ 2015-2019 թվականներին գործող խմբագրմամբ սահմանված են եղել ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար պետական տուրքի դրույքաչափերը՝ ամսական, եռամսյակային և տարեկան տուրքերի ձևով: 2019 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով  ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզավորման համար սահմանված պետական տուրքեր սահմանող նորմերը ուժը կորցրած են ճանաչվել, սակայն գործունեությունը շարունակել է համարվել լիցենզավորման ենթակա: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Զեկուցողի խոսքով նշված ժամանակահատվածում վերոնշյալ գործունեությունն իրականացնող ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ, որից տուրքը՝ 900 մլն դրամից ավելի, իսկ տույժը՝ 400 մլն դրամի չափով:

Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան հոդվածով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց ազատել պետտուրքի և դրա չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից:

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Պետական տուրքի և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հոկտեմբերի 21-ի ԱԺ նիստում:

Նախաձեռնության վերաբերյալ քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 22-ին:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նախատեսվում է պետտուրքից և չվճարված տույժերից ազատել մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնողներին. նախագիծը ԱԺ-ում է