Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հոգ տանի, որ Հանրային ՀԸ-ում հանրօգուտ բովանդակությամբ հաղորդումների թիվն ավելանա. Մխիթարյան (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հոգ տանի, որ Հանրային ՀԸ-ում հանրօգուտ բովանդակությամբ հաղորդումների թիվն ավելանա. Մխիթարյան (տեսանյութ)

Պետությունը միլիարդավոր դրամներ, հանրային միջոցներ է տրամադրում Հանրային հեռարձակողի խորհրդին, և իմ պատկերացումն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունում Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հոգ տանի, որ հանրօգուտ բովանդակությամբ հեռուստահաղորդումների թիվն ավելանա: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համաձայն՝ համապետական տիրույթում վերանում է հատկապես կրթամշակութային ուղղվածության հեռուստաալիքի պահանջը:

Պատգամավորը մտահոգություն էր հայտնել, թե սա նշանակում է՝ գործ ունենալ նոր մարտահրավերի հետ, որը օրենքի իմպերատիվ պահանջ է, այն է՝ շաբաթական տեսալսողական հաղորդումների առնվազն 20 տոկոսը բավարարել որպես կրթամշակութային, գիտական ուղղվածության հաղորդումների ծավալ, որն էլ իր հերթին ենթադրում է լրացուցիչ ֆիանսական միջոցներ:

Նախագծի հարակից զեկուցող Մխիթար Հայրապետյանը պարզաբանեց. «Այն բյուջեն, որը տրամադրվում է Հանրային հեռուստաընկերությանը, լիուլի բավարար է, որպեսզի մեր հեռուստադիտողների համար ապահովվեն առնվազն նվազագույն քանակությամբ հաղորդումներ, որտեղ հոգևոր, մշակութային և կրթական բաղադրիչները դոմինանտ կլինեն:

Երկրորդ ուղղությունը, որ մենք ոչ միայն պատկերացնում ենք, այլև փաստերով ենք արձանագրում, այն հիմնադրամն է, որտեղ հաջորդ տարվա համար առնվազն 250 մլն դրամ ենք բյուջետավորում»,- ասաց նախարարը:

Մխիթար Հայրապետյանը նաև հիշեցրեց, որ նախագծի շրջանակում վերջինիս երկու հեղինակների հետ չի քննարկվելու որևէ հեռուստաալիք փակել-չփակելու հարց. «Հանրային հեռարձակողի խորհուրդն իր քաղաքականությունն ունի, երբ կներկայացնի իր մոտեցումները, ըստ այդմ էլ մեր վերաբերմունքը կձևակերպենք»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հոգ տանի, որ Հանրային ՀԸ-ում հանրօգուտ բովանդակությամբ հաղորդումների թիվն ավելանա. Մխիթարյան (տեսանյութ)