Գլխավոր դատախազության առաջնահերթություններից մեկը Հայաստանից հափշտակված գույքերի, ակտիվների վերադարձն է. Աննա Վարդապետյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Գլխավոր դատախազության առաջնահերթություններից մեկը Հայաստանից հափշտակված գույքերի, ակտիվների վերադարձն է. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազության առաջնահերթություններից մեկը Հայաստանից հափշտակված գույքերի, ակտիվների վերադարձն է. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Հայաստանի գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման արդի հարցերին՝ այդ համատեքստում ներկայացնելով հայկական փորձն ու գրանցած արդյունքները:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, կնքվել է հաշտության 9 համաձայնություն. արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք: «Քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության շրջանակում մեզ հաջողվել է մի շարք պետություններում հայտնաբերել հանցավոր ճանապարհով ստացված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են»,- հավելել է ՀՀ գլխավոր դատախազը և, եզրափակելով խոսքը, նշել, որ այս գործընթացը Դատախազության առաջնահերթություններից է՝ միտված ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ դրանց հետևանքով պետությանն ու համայնքներին պատճառված վնասի հատուցմանը, այդ թվում՝ Հայաստանից հափշտակված գույքերի և ակտիվների վերադարձին։

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները: Զեկույցները վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբերհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, անչափահասների իրավունքների պաշտպանությանը և այլ հարցերի։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Գլխավոր դատախազության առաջնահերթություններից մեկը Հայաստանից հափշտակված գույքերի, ակտիվների վերադարձն է. Աննա Վարդապետյան