Սերժաքոչարյանական խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սերժաքոչարյանական խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին, հարցրեց՝ ինչ ժողովրդի քվեի մասին է նա խոսում:

«Ժողովրդի քվեն Գյումրիում բաշխվել է հետևյալ կերպ՝ ժողովուրդը երկու անգամ ավելի շատ ձայն տվել է «Քաղաքացիական պայմանագրին», դուք էլի մկան ծակ էիք մտել, ձեր անունով առաջադրված չէիք, որովհետև գիտեիք, որ մարդիկ նողկում են ձեր քաղաքական ուժից, պարո՛ն Մինասյան: 

«Պատիվ ունեմ»-ը գնացել էր, Մարտուն Գրիգորյանի դեմքով գնաց ժողովրդին խաբեց, սուտ ասեց, կանգնեց ասեց ՔՊ-ն Վարդանիկի միջոցով ուզում է քաղաքը տանի, մարդկանցից ձայները հավաքեց, ձայները ծախեց Վարդանիկին ուղիղ իմաստով: Գյումրու ու Սերժ Սարգսյանի միջև ընտրեց Սերժ Սարգսյանին: Սերժի ասելով՝ ընտրեց Վարդանիկին: 

Դրանից հետո սերժաքոչարյանական խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետք է կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան: Չի կարող կոռուպցիոներ, լափակեր չլինել, չի կարող լափից կտրված չլինի:

Ժողովուրդ ջան, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են: Կաշառքը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է»,- հայտարարեց պատգամավորը:

Դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին՝ ասաց՝ նրանց երկու քաղաքական թիմերին մի փոքր իշխանություն էր տրված Գյումրիում, սակայն միանգամից «վերադարձ կատարվեց նրանց սիրած գործին»: 

«Հիմա եկել, ասում եք՝ մեզ պետության իշխանություն տվեք: Որ գաք, ինչ անեք: Նորմալ մարդը ձեզ հավաբուն չի վստահի, որ կառավարեք»,- ասաց Ալեքսանյանը:

1lurer.am

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Սերժաքոչարյանական խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)