Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի աջակցությամբ հզորացնում են ջրերի կառավարումը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի աջակցությամբ հզորացնում են ջրերի կառավարումը

Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի աջակցությամբ հզորացնում են ջրերի կառավարումը

Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ Քիշնևում տեղի է ունենեցել աշխատաժողով՝ նվիրված ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի իրականացման համակարգման ազգային հարթակների ստեղծմանը։ ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվը ԵՄ-ում ջրային ոլորտի քաղաքականության անկյունաքարային փաստաթղթերից է։ Այն սահմանում է ջրային ռեսուրսների պահպանության և որակի ու քանակի հարցերի կարգավորման շրջանակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ ջրերի մոնիթորինգի և կառավարման համար պատասխանատու ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մոլդովայում ԵՄ պատվիրակությունից, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակից և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման գործակալությունից։ Հայաստանից աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիները։

ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի իրականացման համակարգման ազգային հարթակները նպատակ ունեն բարելավել ջրային ոլորտի տվյալներ արտադրող և քաղաքականություն իրականացնող հաստատությունների միջև համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ջրերի մոնիթորիգը և կառավարումը մոտարկել ԵՄ ստանդարտների հետ։

Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում մեկնարկող համակարգման հարթակները կհետևեն նույն սկզբունքներին՝ հաշվի առնելով նաև յուրաքանչյուր երկրում առկա ինստիտուցիոնալ շրջանակը և կարիքները։ Ակնկալվում է, որ հարթակներում կներգրավվեն նախարարությունների, հիդրոօդերևութաբանական ծառայությունների, գետավազանային կառավարման մարմինների և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ համակարգելու տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և հաշվետվողականությունը՝ համաձայն ԵՄ մոտեցումների և սկզբունքների։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի աջակցությամբ հզորացնում են ջրերի կառավարումը