Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ

«Հանդիպում Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ»,- սոցցանցում գրել է վարչապետը:

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ Կառավարության և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի: Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության և ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա:

Սուրբ Աթոռի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապի գահակալությամբ ևս երկկողմ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ էր մասնակցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը՝ հավելելով, որ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի տարբեր հարցերի։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ