«Ճերմակ ձեռնոցներով իշխանափոխություն չի լինում, տղերք». Մարգարիտ Եսայան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

«Ճերմակ ձեռնոցներով իշխանափոխություն չի լինում, տղերք». Մարգարիտ Եսայան

«Ճերմակ ձեռնոցներով իշխանափոխություն չի լինում, տղերք». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարունակեք սպասել 2026-ին, չշեղվեք․․
Շարունակեք հավատալ, թե ընտրություններով հնարավոր է նիկոլը մերժվի եւ գնա, շարունակեք համարել, թե մեր պետությունը նորմալ իրավիճակում գտնվող երկիր է եւ հնարավոր է սպիտակ ձեռնոցներով, պուպուշ բառապաշարով, սիրուն խոսքերով, նորմալ ընտրություններով փոխել իշխանությունը 2026-ին։

Մինչ մենք սպասում ենք, հավատում, հույսեր գեներացնում, նիկոլի վարչախումբը գործում է սառնասրտորեն, աննահանջ եւ ծրագրավորված։
Ահա, ասենք Գյումրու ընտրված քաղաքապետին էլ էսօր տարան դիմակավորվածները։
Դե, փորձեք հիշել, թե սրանց իշխանության տարիներին ո՞ր նորմալ, արդար ընտրված քաղաքապետն է այսօր դեռ պաշտոնավարում։ 
Ցուցակը սկսեք 2019-ից, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանով, ապա հասեք Գորիս, ապա՝ Կապան, հետո՝ Փարաքարի խոշորացված համայնք, հետո, աչքի պոչով հետեւեք, թե ինչ է կատարվում, եւ ապա, ինչ է կատարվելու Էջմիածնի ընտրություններում։ Նայեցի՞ք, լավ է, բայց, մի շեղվեք, սիրուն, պուպուշ, փամփլիկ գնացեք դեպի 2026-ի ընտրություն։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ախր չեք ընդունում, չեք հավատում իշխանափոխությունն իրականացնելու եւս մեկ սահմանադրական ճանապարհի, այն է՝ անվստահության գործընթացին։

Ինչո՞ւ, ախր ինչո՞ւ չեք կարողանում ձեր ներքին նախանձը, աբիժնիկությունը, ձեր ներսի համառությունը կոտրել եւ կանգնել այս գործընթացը իրականացնելու հնարավորության կողքին։ 
Ինչո՞ւ եք դեռ փորձում հավատալ, թե երկիրը նորմալ պրոցեսների մեջ է եւ կարող եք 2026-ին իրավիճակ փոխել։ Նախ արդեն առկա հնարավորություն փորձեք, տղերք։
Ինչո՞ւ եք այսքան միամիտ, տղերք։
Ինչո՞ւ եք այսքան այնպիսին, ինչո՞ւ չեք փորձում փոխվել, էս ինչ համառություն է, ախր ինչո՞ւ չեք տեսնում, որ ամեն ինչ տանուլ կտաք։ Կա՞ ձեր մեջ մեկը, որ պատրաստ է մեռնել հանուն Հայաստանի եւ հանուն իշխանափոխության։

Կա՞ մեր մեջ մեկը, որ պատրաստ է պառկել ավտոբուսի անիվների տակ հանուն իր գերագույն նպատակի։ Գիտեմ պատասխանը, դուք եւս գիտեք, տղերք։
Թե չէ, ճերմակ ձեռնոցներով իշխանափոխություն չի լինում, տղերք»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. «Ճերմակ ձեռնոցներով իշխանափոխություն չի լինում, տղերք». Մարգարիտ Եսայան