Իրավապահները գործում են բացառապես օրենքի սահմաններում. Դավիթ Առուշանյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իրավապահները գործում են բացառապես օրենքի սահմաններում. Դավիթ Առուշանյան

Իրավապահները գործում են բացառապես օրենքի սահմաններում. Դավիթ Առուշանյան

«Գյումրին ադաթի ու ավանդույթի քաղաք է, որտեղ առաջնայինն ազնվությունն է ու ճիշտ խոսքը»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Գյումրին շարունակում է բնականոն կյանքը, գյումրեցին շարունակելու է ապրել իր առօրյայով, չնայած որ փորձում են ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի երթևեկությունը խափանվի կամ ճնշման տակ հայտնվեն համայնքապատկան կառույցների աշխատակիցները։

Արկածախնդրություն է, զերծ մնացեք։

Ճշմարտությունը մեկն է՝ սեփական անձի կարևորման համար գյումրեցու հարմարավետությունը խաթարելու ու անվտանգությունը հարվածի տակ դնելու իրավունք որևէ մեկը չունի։

Մեր սիրելի գյումրեցիներին կոչ եմ անում պահպանել հանգստություն, չտրվել սադրանքների, իրավիճակը գնահատել օրենքի տեսանկյունից:
Իրավապահները գործում են բացառապես օրենքի սահմաններում։

Փորձելով հետ բերել հին ու իրենց կողմից շատ սիրված բարքերը` Գյումրու քաղաքային իշխանությունը չի վարանել ակտիվացնել կոռուպցիայի պրակտիկան, գուցե չպատկերացնելով, որ այսօրվա Հայաստանում նման մոտեցումները ներելի չեն: 
Կոռուպցիան չի կարող հետ գալ, մենք դրա համար չենք պայքարել և դրան չեն միտված մեր բոլորի ջանքերն ու ամենօրյա աշխատանքը։

Ամենաթողությունն ու չակերտավոր ամենակարողությունը, որն օրենքից դուրս է, այլևս մեր կյանք չեն կարող վերադառնալ»,-գրել է մարզպետը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Իրավապահները գործում են բացառապես օրենքի սահմաններում. Դավիթ Առուշանյան