Ովքեր կոկորդ են պատռում, իրականում պաշտպանում են ոչ թե Վարդանիկին, այլ կոռուպցիան ու կաշառակերությունը. Ղազարյան

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը, նրան սատարողներին և Գյումրու իշխանությունը նրան նվիրողներին:
«Նրանք, ովքեր ժողովրդին խաբելով Վարդանիկին նվիրեցին Գյումրու իշխանությունը, հուսամ՝ այս ամենից հետո բարոյական կգտնվեն և գյումրեցիներից ներողություն կխնդրեն։
Իսկ նրանք, ովքեր կոկորդ են պատռում Վարդանիկին պաշտպանելու համար՝ նրան համարելով ռեպրեսիաների զոհ, իրականում պաշտպանում են ոչ թե Վարդանիկին, այլ կոռուպցիան ու կաշառակերությունը»,-գրել է նա:

























