Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի 6 ամիս և 1 օր պահանջվեց որպեսզի Վարդան Ղուկասյանը վերադառնա իր սիրած գործին ու բռնվի. Ռուբինյան

«6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով:
Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»:

























